▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս իշխանությունները դիտավորյալ մարդկանց մահվան են տանում». Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/edgar_xazanyan.jpg

«Միայն մեկ օրում Հայաստանում COVID-19-ից ևս 43 մարդ է մահացել։ Այս իշխանությունները դիտավորյալ մարդկանց մահվան են տանում: Մեկ օրվա նոր գրանցված հիվանդությունների թիվը 1000 շրջանակներում է արդեն մի քանի օր շարունակ։ Անգամ բազմաթիվ ահազանգեր և հնչեցվող մտահոգությունները դիտավորյալ անարձագանք ու անհաղորդ են մնում: Պատվաստումներից բացի այլ բանի մասին չեն խոսում, ոչ մի կարանտինային միջոցառումներ չեն արվում վարակի տարածումը կանխելու համար: Ուսումնական հաստատություններն աշխատում են իրենց ռեժիմով, ոչ մի սահմանափակում չկա զանգվածային միջոցառումների համար, ավելին, երբեմն կառավարությունն է զանգվածային միջոցառումներ կազմակերպում։ Անգամ քաղաքացիական որևէ շարժում, ինքնապաշտպանական քայլ չի արվում»։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more