▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ, սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է. Հայկ Մարության

 

Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքից քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել։

 

«Սիրելի հայրենակիցներ ջան, սիրելի երևանցիներ ջան, հարազատներ ջան: Այս հաղթանակը մեր թիմի հաղթանակը չէ: Սա միայն ու միայն մեր ժողովրդի հաղթանակն է, որն ապացուցեց ամբողջ աշխարհին, որ միասնական եւ վճռական է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարին: Հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ, երջանիկ եմ, որ ձեր մի մասնիկն եմ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շնորհակալ եմ վստահության համար: Պատրաստ եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, ամեն վայրկյան ծառայել Ձեզ, որպեսզի մեր Երեւանը միասին դարձնենք մեր երազանքների քաղաքը», - ասված է Մարությանի տարածած հաղորդագրությունում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more