|
Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ԱԱԾ-ն ու Հոգեբույժների միությունը անելիք ունեն. ինչպե՞ս են ծախում մեր սուվերենությունը»։ «Մոսկվայում՝ ռուսաստրուկ, Եվրոպայում՝ արևմտամետ․ իշխանության երկերեսանիությունը»․ այս վերնագրով տեսանյութում Խաչիկյանը նշում է․ «Կարծում եմ՝ ժամանակն է, որ մեր ԱԱԾ-ն շատ լուրջ զբաղվի որոշ մարդկանցով՝ այս խմբի ղեկավարով և իր օգնականով, որն արդեն որերորդ անգամ մեր երկիրն ուզում է դարձնել «գուբեռնիա», ուզում է ռուսաստրուկ լինելով՝ մեզ ենթարկել Ռուսաստանի ազդեցությանը և հիբրիդային պատերազմի ենթարկել ՌԴ-ի կողմից։ Արդեն որերորդ անգամ նա գնում է նախկին КГБ-ի գնդապետի հետ հանդիպման և նրան հավաստիացնում է, որ մենք մնում ենք ՌԴ-ի ընկերն ու բարեկամը և ուզում ենք դառնալ ՌԴ «գուբեռնիա»։ Պետք է հետաքննել՝ արդյո՞ք այս մարդը ՌԴ ագենտ չէ, FSB-ի ագենտ չէ։ Մի մարդ, որն աnընդհատ գնում է գաղտնի նորություններ հայտնի Մոսկվային, մեր երկրի սուվերենությունը զոհաբերում է, մեզ եnթարկում է Մոսկվայի ազդեցությանը՝ այն էլ ընտրություններից առաջ։ ԱԱԾ-ն պետք է զբաղվի այս հարցով․ այս մարդը ակնհայտ Ռուսաստանի ագենտ է։ Մի մարդ է, որն ուզում է, որ Ռուսաստանը խառնվի մեր ընտրություններին, հիբրիդային պատերազմ վարի մեր դեմ, և ուզում է մեզ դարձնել Ռուսաստանի գաղութ։ Եվ հետո սպասենք, որ այս մարդը և իր մերձավորները գնան Եվրոպա և սկսեն ճիշտ հակառակն ասել և անել, և ուրիշնեին մեղադրել, թե նրանք են ՌԴ ագենտ։ Այս գործով պետք զբաղվի ԱԱԾ-ն, դրանից հետո ՀՀ հոգեբույժների միությունը»։ |
«Այս գործով պետք զբաղվեն ԱԱԾ-ն և Հոգեբույժների միությունը»․ Արթուր Խաչիկյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


