▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս դժոխքից ազատվելու 1 ճանապարհ գոյություն ունի. ազատվել մեր երկիրը դժոխքի վերածած սրիկաներից»

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «2021 թվականի սեպտեմբերի 27-ին ժամը 1100-ին մեկ րոպե լռություն հայտարարելու մասին միակ պաշտոնական ծանուցումը կատարվել է Facebook սոցիալական ցանցի ՀՀ կառավարության հաշվից։ Այդ կապակցությամբ չի ընդունվել ոչ մի իրավական ակտ (ո՛չ կառավարության, ո՛չ վարչապետի որոշում)։ Այդ մասին չկան հայտարարություններ նաև ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի պաշտոնական կայքերում։ Սա լուրջ ցուցիչ է գնահատելու համար ներկա իշխանությունների վերաբերմունքը 44-օրյա պատերազմի և դրա ընթացքում նահատակվածների հիշատակի հանդեպ։

http://asekose.am/filemanager/uploads/edgar_xazanyan.jpg

Այս պատերազմի զոհերի հիշատակը հարգելու համար ոչ թե պետք է դրա մեղավորների հորդորով մեկ րոպե լուռ մնալ, այլ անդադար աղաղակել, բարձրաձայնել ու պայքարել՝ դավաճանին մեր հանրային կյանքից վռնդելու և պատժելու համար։

Իրականում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ այս պահը Հայաստանում փաստացի տիրում է հայրենակորուստի սուգ, երկիրը վերածվել է մի մեծ հոգեհանգստի, մի մեծ մեռլատան։ Այս դժոխքից ազատվելու մեկ ճանապարհ գոյություն ունի ազատվել մեր երկիրը դժոխքի վերածած սրիկաներից»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more