▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլոց երեխաներից խոսելը տղամարդուն վայել չէ. Աշոտյանի պատասխանն Արայիկ Հարությունյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ելույթին:

«Այսօր ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադաձել է իմ անձին ու գործունեությանը։ 
Ինչպես ի սկզբանե հայտարարել և իրականացրել եմ, ոչ մի անգամ չեմ փորձել գնահատականներ տալ իմ պաշտոնավարումից հետո ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնած մարդկանց գործունեությանը և կատարած աշխատանքին։

Այդ մարդկանց ցուցակում է նաև ներկայիս նախարար Հարությունյանը։ Այս անգամ նույնպես չէի անդրադառնա այս պաշտոնյային, եթե ինքը չխախտեր քաղաքականության ամենասուրբ կանոնը։

Մինչ բուն խոսքիս անցնելը, ցանկանում եմ Արայիկին և նրա թիմակիցներին հիշեցնել, տեղեկացնել և սովորեցնել, որ քաղաքականության մեջ ընդդիմախոսիդ երեխաներին ներգրավելը՝ քաղաքական ճղճիմ դիվիդենտներ ստանալու համար ստորության գագաթնակետն է։

Ունեցեք սեփական երեխաներ, նրանց առողջ ու կիրթ մեծացրեք և այդ ժամանակ գուցե հասկանաք, որ այլոց երեխաներից խոսելը տղամարդուն վայել չէ:

Հորդորում եմ բոլորին հեռու պահել կեղտոտ ձեռքերը երեխաներից:
Սա համարեք վերջին նախազգուշացում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անցնեք առաջ։

ԿԳ նախարար աշխատածս տարիների ընթացքում կատարած սխալներիս մասին երբեք չեմ խորշել բարձրաձայնել և լսել քննատադություններ, բայց երբ քննադատում է մեկը, ով 6 ամիս պաշտոնավորումից հետո նոր ոչինչ չի արել ու շարունակում է նախկին պաշտոնյաների կողմից իրականացված ծրագրերը, ինչպես նաև այն մարդուց, ով 6 ամիսների ընթացքում միայն խոստանում է, միայն «գուժում է», իսկ արդյունքում միայն խոսքեր ու միայն լայքեր, ապա այդ մարդուն պատասխանելը նույնիսկ տրամաբանական չէ։

12-ամյա կրթություն, ավագ դպրոցներ, համընդհանուր ներառական կրթություն, Բոլոնիայի գործընթաց, Դիլիջանի դպրոց, Շախմատ առարկան, սոցիալական փաթեթներ կարիքավոր ուսանողներին և այլն, և այլն՝ այս ամենը արվել է իմ օրոք և շարունակվում է նաև այսօր:

Իսկ հիմա՝ ներքաղաքական այս բուռն զարգացումների ու ընտրությունների նախաշեմին խոսել իմ մասին ինչ-որ չարաշահումների ակնարկով ինձ լռեցնելու անհաջող փորձ է:

Հ.Գ. Իդեպ, նախարարն այսօր նաև հայտարարեց, որ հարցականի տակ է Հայ եկեղեցու պատմության առարկան: Փաստորեն, այս մարդկանց համար ոչ երեխաներն են սրբություն, ոչ մեր պատմությունը, ոչ եկեղեցին:
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»:

Կարդացեք նաև՝ Բուհից մկան նման կրող որոշ կազմակերպիչներ չե՞ն ազդում կրթության որակի վրա. Արայիկ Հարությունյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more