▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլ սեռական կողմնորոշում ունեցող մարդիկ ունեն նույն իրավունքները, որն ունի յուրաքանչյուր ոք. Արմեն Աշոտյան

 

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադարձավ ՀՀԿ-ականների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր Ամենայն հայոց կաթողիկոսին թիկնազոր տրամադրել և դասել պետական բարձրաստիճան պաշտոնյաների շարքը: Աշոտյանը մասնավորապես նշեց.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Վեհափառի պաշտպանության կարիքը չկար մեր իշխանության ժամանակ, որովհետև այդ պաշտպանությունը կար, օրենքի կարիքը չկար: Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ և զրկեց վեհափառին այդ պաշտպանությունից»,- նշեց նա և ավելացրեց.

 

 

 

 

 

 

 

 

 

«Այս իշխանությունը մի քանի «մազոլ» ունի և երբ ընդդիմությունը ոտքը դնում է դրանց վրա, իշխանությունն սկսում է ոչ ադեկվատ ռեակցիաներ տալ: Խնդիրն այլ սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց խտրականության մեջ չէ, նրանք ունեն նույն իրավունքները, որն ունի յուրաքանչյուր ոք: Խնդիրն այն է, թե արդյոք յուրաքանչյուր մարդ իր անձնական դիրքորոշումը պետք է քարոզի, թե չքարոզի: Մեր իշխանության օրոք սրա մասին խոսք չկար»:

 

Կարդացեք նաև՝ Պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորների, սեռական փոքրամասնությունների քարոզ...

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more