▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ «մարդը» մուսուլման է, նա ուզում է իսլամական երկրից` ճիպոտ, որ հարվածի իմ սրբազանին»

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային Խորհրդի անդամը Հանրային հեռուստատեսության եթերում առաջարկել է ճիպոտահարել ՀՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց քաղաքական հայացքներն են բարձրաձայն արտահայտում։ Մասնավորապես, խոսքը հայ ամենահարգված և արժանապատիվ արքեպիսկոպոսներից մեկին` Միքայել Սրբազանին «ճիպոտահարելու» մասին է (և նրա օրինակով` մյուսներին)։
Կես ժամ կլինի` գրում-ջնջում եմ էս տեքստը, նորից բացում լսում եմ էդ հարցազրույցը, մտածում եմ` ականջս է խաբում, հետո մտածում եմ` ի՞նչ հումոր կարելի է անել էս թեմայով։ Հետո հասկանում եմ` ի՞նչ հումոր, ախր, անդունդի եզրին ի՞նչ հումոր։
Իշխանություններն ու նրանց քարոզիչները վերջնականապես կորցրել են իրականության զգացումը. սա շատ վտանգավոր վիճակ է բոլորիս համար։ Էս պուճուր երկիրն ու հասարակությունը սպառել են ռացիոնալության վերջին պաշարները։
(Տեսանյութը՝ ստորև․ կարող եք չնայել, եթե չեք ուզում` ձեր ապատիան ավելի խորանա)»։

***

Լրագրող Շաքե Ավոյանն էլ գրել է․ «Մի "մտավորական" կա, ասում է` ամբախ֊զամբախ խոսելու համար սրբազանին պետք է ճիպոտահարել, ճիպոտներն էլ բերել Իրանից... Հիմա հարցը այն չէ, որ սա մտավորական չէ, չէ` ի՞նչ մտավորական, դա' չէ հարցը, հարցն անգամ այն չէ, որ նա խոսում է ամբախ և զամբախ` ինչքան ուժ կա այդ բնութագրի մեջ։ Հարցն այն է, որ այդ "մարդը" մուսուլման է, նա ուզում է իսլամական երկրից` ճիպոտ, որ հարվածի իմ սրբազանին։ Նա ուղիղ հարվածում է իմ կրոնական զգացմունքներին, նա ուղիղ ոտնահարում է իմ Սահմանադրությունը, նա ուղիղ նկարագրված է քրեական օրենսգրքում։ Նա, ի վերջո, վերբալ մակարդակում խուլիգան է և ենիչերի է` կրոնափոխված խուժան։ Բայց հարցը անգամ դա էլ չէ, քանի որ դա պարզ է։ Պարզ չէ այն, թե ինչպես է դա հնչում իմ երկրի հանրային հեռուստատեսությամբ, ինչպե՞ս... Սրանով օգու՞տ է տալիս տերերին, իսկ մենք գիտենք, թե ովքեր են տերերը։ ՈՉ, սա թաղում է իր տերերին, վնասում է և վարկանիշ խլում, ուղղակի թալանում է Փաշինյանի երբեմնի բարձր վարկանիշից մնացած թշվառ տոկոսները։ Բայց մի' շեղվեք, ցույց տվեք ձեր կրոնը, որ կարողանանք մեզ ձեզնից հստակ տարբերակել։ Թե չէ ձեզ նման մեկը լինել մենք չենք ուզում և չենք կարող...»։

***

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դուք գիտե՞ք, թե ով է այս պինդ ծերուկը․ մտքի գիգանտ, հայկական ժողովրդավարության հայր ու Սորոսին առանձնապես մոտ կանգնած անձ մը:
Սա Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է՝ հանրային խորհրդի անդամ, որը Հանրային հեռուստատեսության եթերում իշխանություններին կոչ է անում փայտով ծեծել կամ ճիպոտահարել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին` «ամբախ զամբախ» խոսելու համար։ Սրա նմաններին մեր իրականության մեջ ընդունված է համարել մտավորական, ինձ համար միշտ անհասկանալի որակում է։ Սա ոչ այնքան հայտնի է իր բուն ստեղծագործական գործունեությամբ, որքան հասարակական-քաղաքական թեմաներով ամբախ- զամբախ դուրս տալով։ Սրան տևական ժամանակ քարշ են տալիս տարբեր մամուլի ակումբներով ու հեռուստաեթերներով, որտեղ նա դարակազմիկ վերլուծություններ է անում աշխարհաքաղաքական գործընթացներից մինչև ներքաղաքական ու հոգևոր խնդիրների մասին։ Շատ կոնկրետ մեդիահարթակներում սրան «ռասկրուտկա» անելը պատահական չէ, քանի որ սրա անունը տարիներ շարունակ կապվում է «Սորոսի հիմնադրամի» հետ։ Այլ կերպ ասած՝ սորոսական է։ Սա տևական ժամանակ եղել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» («Սորոսի ֆոնդի») հիմնադրամի խորհրդի անդամ, հիմնադրամ, որն իբր Հայաստանում աջակցում է մարդու իրավունքների ու ժողովրդավարության ամրապնդմանը։ Բայց իրականության մեջ այդ ֆոնդի հետ կապվող կարկառուն սորոսականներից մեկը՝ օրինակ, սա՝ Ռուբեն Բաբայանը, առաջարկում է որպես պատիժ Հայաստանում կիրառել հրապարակում մարդուն փայտով ծեծելը։ Մեկ այլ կարկառուն մատնագրեր է գրում հոգևորականների ու քաղաքական գործիչների նկատմամբ, որ ձերբակալեն։ Մյուս մասը լռելյայն կամ աղմուկ- աղաղակով աջակցում է Նիկոլ Փաշինյանի՝ այլանդակ ու այլասերված բռնապետական կարգեր հաստատելու, բանտերը քաղբանտարկյալներով լցնելու գործին։ Սրանք Նիկոլի հենարանն են Հայաստանում ժողովրդավարության վրա ոտքերը սրբելու ու մարդու իրավունքների վրա թքելու գործում։ Ու պատահական չէ, որ Բաբայան Ռուբեն կոչվածին Հանրայինի եթերում դաժանորեն շահագործում են ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։ Թվում է, թե բարոյական առումով սրանք այլևս իջնելու տեղ չունեն, բայց բանից պարզվում է՝ բարոյական անկման տեսանկյունից սրանց պոտենցիալը գրեթե անսահման է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more