▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ա՛յ հրապարակային անպատկա՛ռ, 6 ամիս է մնացել, լա՛վ իմացիր»․ Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր «Հայելի» ակումբի հյուրն էր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ասուլիսի ընթացքում հնչեցին տարբեր հարցեր: Ըստ Հովհաննիսյանի՝ տխրահռչակ Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը՝ որպես գործող պաշտոնյա, գոյություն չունի, առ ոչինչ է: Մինչև այս տարվա հունիս  ամեն ինչ պետք է իր հանգուցալուծումը ստանա: «Թեև կա մեծ վտանգ՝ իրենց պահվածքից ելնելով, իրենց պառակտիչ գործողությունների հիման վրա, երբ պետական անվտանգության մարմինները այս արշավի մեջ խոթելով՝ մենք կարող ենք ունենալ անհարթություններ, անգամ՝ բռնության վտանգ, և մենք պիտի շատ զգույշ լինենք, որ մինչև այս ընտրական հանգուցալուծումը իրենք այնպիսի սադրանք չստեղծեն, որ մեր՝ արդեն բաժանված հասարակությունը գնա ոչ խաղաղ լուծումների: Դա պետք է բացառել»,- ասաց նա:

 

Բանախոսը համոզմունք հայտնեց, որ մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր ռազմագերիները ազատվեն.«... Եվ ազատվեն միջազգային իրավունքի և մարդկայնության շրջանակներում, և ոչ՝ որպես քաղաքական առևտրի հարց... Այս ազգային, պետական խնդիրները չեն կարող իրենց լուծումը գտնել այս իշխանության օրոք, դա փաստ է»:

Ամբողջական տեսանյութը՝ ստորև

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more