▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Երևանում. «օրենքով գող» Զապը աջ նախաբազկի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 31-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

shamshyan.com-ն է գրում և նշում, որ ժամը 01։30-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ՝ 33-ամյա Սուրեն Իշխանյանի վարած Mitsubishi մակնիշի 35 GX 773 համարանիշի և Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ՝ 36-ամյա Համլետ Գևորգյանի վարած Lexus մակնիշի 33 NN 555 համարանիշի ավտոմեքենաները։

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 51-ամյա Անդրանիկ Սողոյանը «աջ նախաբազկի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ով վիրահատվել է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Սողոյանը հանցագործ աշխարհում հայտնի, «օրենքով գող» Զապն է։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more