«Տիգրան Ավինյան, ինչ եղավ այդ գումարը, որը հատկացրել եք հսկիչների համար, ինչու՞ եք վարդորդներին դարձրել հսկիչ»․ Ռուզաննա Ստեփանյան
Կարդացեք նաև՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերազանցելով իր լիազորությունները՝ անցել է սպառնալիքների և շանտաժի լեզվի։
Վերջինս հրահանգ է իջեցրել ավտոբուսների վարորդներին, որպեսզի ստիպեն տրանսպորտի ուղեվարձը չվճարող քաղաքացիներին կատարել վճարում, այլապես՝ կզրկվեն արտաժամվա վճարումից։
Ավինյանն իր այս որոշումը «հիմնավորել է» այն հանգամանքով, որ իրենք չեն կարող վճարել արտաժամյա աշխատանքի դիմաց, եթե վարորդները հավաքագրման պրոցեսին չեն աջակցում։
Տրանսպորտի ուղեվարձի սակագինը թանկացրած քաղաքապետը հավանաբար լավ չի հասկանում, որ վարորդի գործառույթը սահմանափակվում է տրանսպորտային միջոցը վարելով, ինչն էլ սահմանված է աշխատանքային պայմանագրում։
Վարորդները պետք է գիտակցեն, որ պահանջն ապօրինի է։ Որևէ մեկը չի կարող ստիպել, որ առանց այդ էլ խցանումներով լի մայրաքաղաքում և այսպիսի լարված երթևեկության մեջ վարորդը կատարի նաև տեսուչի գործառույթ։
Քաղաքացիներից ստանում եմ ահազանգեր, որ այս իրավիճակը հանգեցնում է ամենօրյա վեճերի և փոխադարձ վիրավորանքների՝ խաթարելով հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքը։
Դադարե՛ք իրար դեմ հանել մեր հայրենակիցներին, պառակտել հանրությանը։ Կրկնում եմ՝ նման հրահանգը ապօրինի է։ Պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում կանգնելու վարորդների և մեր քաղաքացիների կողքին»։


