▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավինյան, էս ամեն ինչի պատասխանատվությունը ո՞վ է կրելու․․․Չախոյան

Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ 

186.523.130 ՀՀ դրամ է Երևանի քաղաքապետարանը վճարել ջրցան մայթերի համար։

Հիմա, եթե Երևանի քաղաքապետարանին հարցնենք, թե ինչու են այսքան անորակ աշխատանքներ իրականացվել, վստահաբար կասեն, որ աշխատանքներն ունեն մեկ տարվա երաշխիքային սպասարկում։ Այսինքն՝ եթե մայթը քանդվի, կապալառու ընկերությունը պարտավոր է իր միջոցներով գալ և նորոգել։

Բայց խնդիրը հենց անորակ իրականացված աշխատանքն է։ Երբ այդ մեկ տարվա երաշխիքային ժամկետը լրանա, և նոր բարեկարգված մայթերը կրկին քանդվեն, Երևանի քաղաքապետարանը ստիպված կլինի կրկին բյուջեից գումար հատկացնել նոր բարեկարգված մայթերի վերանորոգման համար։

Նույն իրավիճակն է նաև նոր կառուցված «Ռոսիա» տոնավաճառի դիմացի այգու դեպքում, որտեղ արդեն պատրաստվում են կրկին գումար հատկացնել վերանորոգման համար։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more