▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

Այս մասին ասել է «Հանուն Արցախի» երիտասարդական, հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Բալասանյանը՝ մանրամասնելով, որ նախաձեռնությունը պատկանում է իրենց կազմակերպությանը, որին աջակցել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևը:

 «Հանրահավաքին կմասնակցեն երիտասարդներ Արցախի տարբեր շրջաններից: Մեր նպատակն է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը պահպանելն ու ամրապնդելը»,- նշել է Գ. Բալասանյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ ներկայացնելու իր 100-օրյա պաշտոնավարման արդյունքները:

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասել է, թե որտեղից է քայլարշավով գնալու Հանրապետության հրապարակ

Կարող են ուղարկված լինել ագրեսիվություն ցուցաբերող մարդիկ. Նիկոլ Փաշինյանը՝ այսօրվա հանրահավաքի մասին

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more