▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակում Երևանում․ պարանը գցել են խանութպանի պարանոցին ու հափշտակել խոշոր չափի գումար

 

Այսօր, փետրվարի 16-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։30-ի սահմաններում 2 հոգի ներս են մտել Լենինգրադյան - Սեբաստիա փողոցների խաչմերուկում գտնվող կոնցետրատներ, յոգուրտներ, պրեմիքսներ ներմուծող ընկերության պաշտոնական ներկայացուցչություն և կատարել ավազակային հարձակում։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք մոտեցել են խանութում գտնվող վաճառողին, անակնկալի են բերել, պարանը գցել պարանոցին և դրա սպառնալիքի տակ հափշտակել նրա մոտ եղած խոշոր չափի գումարը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործները եղել են առանց դիմակի և խանութ- պահեստարանից հափշտակել են մոտ 700 հազար դրամ։   

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more