▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակում Երևանում. անհայտ անձը փորձել է «ՍԱՍ» սուպերմարկետից գումար հափշտակել

 

ՀՀ ոստիկանությունը մայիսի 7-ին՝ ժամը 05:20-ի սահմաններում հաղորդում է ստացել, որ մեկ անձ բժշկական դիմակով դեմքը փակած, ձեռնոցներով, դանակով և նռնակի նմանվող առարկայով, ներխուժել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ:

 

 

 

 

 

 

 

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, նա սպառնալիքներ հնչեցնելով գումար է պահանջել, սակայն ոչինչ չստանալով դիմել է փախուստի:

«Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ քննիչների գլխավորությամբ: Այս պահին քննիչներն են գործով զբաղվում»,-փոխանցեցին Ոստիկանությունից:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more