▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանքից ազատել են Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին. Վերջիններս էին քննում 18-ամյա Դավիթ Մինասյանի գործը

Թարմացում․Սուրբ Աննա եկեղեցու բակից ձերբակալված Մինասյան եղբայրների գործով քննիչը, ով ասել էր, որ որևէ բան չի հայտնաբերվել եղբայրների տանը ազատվել է աշխատանքից 

Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով մեղադրյալներ Դավիթ եւ Միքայել Մինասյանների քրեական վարույթը քննած քննիչ Հակոբկոխյանը` հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի որդին ազատվել է աշխատանքից:

Քննչական կոմիտեից հրաժարվեցին մեկնաբանել փաստը, բայց մենք տեղեկացանք, որ պատճառն այն է, որ քննիչը Մինասյանների տանը խուզարկություն կատարելիս, լրատվամիջոցներին ասել է, թե ոչինչ չեն հայտնաբերել։ 

Դա ՔԿ-ն համարել է ոչ պրոֆեսիոնալ պահվածք։

«Հրապարակ» օրաթերթ

***

Աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին, գրում է ArmLur.am–ը։

Վերջիններս քննում էին Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցու միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործը։

Դիտեք նաև՝

Հավելենք, որ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ հայտնել  էր․ «Այս պահին, ելնելով Դավիթի առողջական վիճակից, որոշում է կայացվել վերջինիս հոսպիտալացնել: Իրականացվում են հետազոտություններ»։

***

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մնացական Մարտիրոսյանի՝ Մացոյի զավակներ, թոռներ, նիկոլասեկտայի անդամներ, 18-ամյա Դավիթ Մինասյանը վերակենդանացման բաժանմունքում է։
Գլխավոր դատախազ, Քրեակատարողականի կին-նախագահ ու դու՝ Մացո, էս օրը լավ հիշեք»։

 

info@asekose.am/095519696
Հասարակություն more