▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյանի բացառիկ մանրամասները՝ Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան «գաստրոլներից»

Աշոտյանի բացառիկ մանրամասները՝ Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան «գաստրոլներից»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, նշել է․ «Երբ Նիկոլ Փաշինյանը ճոռոմաբանում էր Հայաստանի եվրոպական ապագայի և ԵՄ-ին անդամակցելու մասին, նա և եվրոպացի դեպուտատներն այդ պահին շատ լավ գիտեին, որ կես ժամ հետո լինելու է մի կարևորագույն փաստաթղթի շուրջ քվեարկություն, որը կոչվում է ԵՄ ընդլայնման ռազմավարություն։ Ես գտա այդ փաստաթուղթը․ այնտեղ ոչ մի խոսք չկա այն մասին, որ Հայաստանն ունի ԵՄ անդամակցության հեռանկար, այնինչ Բալկանների, Մոլդովայի, Ուկրաինայի պարագայում դա գրված է մի քանի տեղում և պարզ տեքստով։ Մաքսիում ինչ գրված է Հայաստանի մասին այն է, որ նրանք ողջունում են ԱԺ-ում ընդունված այդ հիմար օրենքը՝ ինտեգրման մասով, և հույս ունեն, եթե ռեֆորմները շարունակվեն, խորանան և այլն, ապա ԵՄ-Հայաստան հարաբերությունները կթևակոխեն տրանսֆորմացիոն փուլ։ Որևէ հեռանկար եվրոպական անդամության մասին չկա Հայաստանի շուրջ։ Այսինքն, երբ եվրոպական դեպուտատները ծափահարում էին Նիկոլի ինքնամոռաց ճառին, շատ լավ գիտեին, որ կես ժամ հետո քվեարկելու են մի փաստաթղթի շուրջ, որտեղ չկա գեթ մեկ բառ Հայաստանի՝ Եվրոպական միության անդամակցության հեռանկարի մասին։

Եվրոպական միությունը մեզ չի խաբում, մեզ չի խոստանում եվրոպական ապագա, մեզ խաբում է Նիկոլը, եվրոպացիներն ընդամենը դա ողջունում են»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more