▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասոցացման համաձայնագիրը կստիպեր Հայաստանին զրկվել անվտանգության երաշխիքներից

Ըստ որոշ ռուսաստանցի քաղաքագետների, ասոցացման համաձայնագրի տեքստում, որը ներկայացրել է ԵՄ-ն, Հայաստանը պետք է գործի ելնելով տարածքային ամբողջականության սկզբունքից: Համաձայնագիրը պետք է գործի ՀՀ տարածքում և չի առընչվի Ղարաբաղի տարածքին, իսկ Մաքսային միության դեպքում հույս կա, որ այդ սահմանը սիմվոլիկ դեր կունենա և խիստ պահանջներ չի ներկայացվի:
Ըստ համաձայնագրի ուկրաինական տարբերակի, ասվում է, որ տվյալ երկիրը իր ներքին և պաշտպանական քաղաքականության համակարգումը փոխանցում է ԵՄ-ին:
Հավանաբար ՀՀ Նախագահը հաշվարկելով այս ամենը, արդեն այլ ելք չտեսնելով կայացրեց քաղաքական որոշում և տվեց իր համաձայնությունը…Ասոցացման համաձայնագիրը կստիպեր Հայաստանին զրկվել անվտանգության իրական երաշխիքներից ՌԴ-ի կողմից: Իսկ դա կարող էր ճակատագրական նշանակություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կողմ հանդիսացող երկրի համար: 
Իսկ թե որքանով կկատարեն Ռուսաստանը կամ ՀԱՊԿ անդամ երկրները իրենց պարտավորությունները, դա արդեն այլ հարց է…Համենայն դեպս առայժմ զսպաշապկի դեր են խաղում տարածաշրջանում:
Ասոցացման համաձայնագրի թեման դեռևս վերջնական փակված չէ և ըստ եվրոպացի պաշտոնյաների դեռ պետք է քննարկվի:
Հուսանք և սպասենք հետագա զարգացումներին…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more