▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասածիս ճշմարտացիությունը կարող եք ճշտել հենց Նիկոլ Փաշինյանից. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կրկին Արցախի՝ բանակցություններին մասնակցելու հարցի մասին:

Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններում, երբ որ վերջնականացվեին հիմնարար 3 սզբունքների և կարգավորման 6 էլեմենտների մեկնաբանությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է միանար համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին:

 

 

 

 

 

Զարգացումների նման մոտեցում համաձայնեցված է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի Կազանյան հանդիպումից առաջ, որտեղ նախատեսվում էր ընդամենը համատեղ հայտարարության ընդունում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի կողմից առաջարկված և կողմերի համար փոխադարձ ընդունելի մեկնաբանությունների շրջանակներում, որից հետո ԼՂՀ ներգրավմամբ պետք է սկսվեին բուն համաձայնագրի մշակման աշխատանքները:

Այս նույն պայմանը նախատեսված էր նաև բանակցությունների բոլոր հետագա փուլերում:

 

 

 

 

 

 

 

 

Ասածիս ճշմարտացիությունը կարող եք ճշտել հենց Նիկոլ Փաշինյանից, ով այսօր, որպես ՀՀ վարչապետ, տիրապետում է բանակցություններին վերաբերող փաստաթղթերի ողջ փաթեթին»:

Կարդացեք նաև՝ Շատ ուժեղ սթրեսային փուլ էր տղաներիս համար. Աստված կա, ամեն մեկն իր պատիժը կստանա. Աշոտյանի բացառիկ հարցազրույցը

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more