▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հակահեղափոխության առաջամարտիկների կյանքից։

Արյունաբանական կենտրոնի մասնաշենքերից մեկը մի գեղեցիկ օր մասնավորեցվել է գնահատված գնից 4 անգամ մատչելի գնով նույն այդ հիվանդանոցի տնօրենին։

Աճուրդները արհեստականորեն չեն կայացել, որպեսզի գինը իջեցվի մինչև իրենց ցանկալի մակարդակը։ Աճուրդներից մեկը նույնիսկ չեղյալ է արվել, քանի որ անցանկալի մասնակից է եղել՝ հանձնաժողովի անդամների «հիվանդանալու» պատճառով։

Հասցե՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի Հ.Ներսիսյան 7
Մակերես՝ 1495.4 ք/մ
Գնահատված գույքի արժեք՝ 92․799․000 ՀՀ դրամ
Վաճառքի մեկնարկային գինը՝ 69․599․000 ՀՀ դրամ
Վաճառվել է՝ 22․806․201 ՀՀ դրամ
Նախապես պլանավորված աճուրդների թիվը ՝10
Աճուրդը կայացել է 7 րդ անգամից՝ 10.08.2007թ.

Հ․Գ․ շենքում հիմա գործում է կենտրոնի հիմնական մատակարարը, որը մի շարք բժշկական ապրանքներ մատակարարում է շուկայականից մի քանի անգամ բարձր գներով։

Հ․Հ․Գ․ հակահեղափոխություն չի լինելու, իսկ մեղավորները պատժվելու են։

Հ․Հ․Հ․Գ․ մենք ունենալու ենք լավ առողջապահություն»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more