▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Գրիգորյանին Ռիմա Դեմիրճյանի կողքին հուղարկավորելուն խոչընդոտողը, ըստ որոշ լուրերի, Հայկ Սարգսյանի աներն է

Դեռ կենդանության օրոք Արթուր Գրիգորյանը ցանկություն է հայտնել հուղարկավորվել Ռիմա Դեմիրճյանի հարևանությամբ գտնվող ազատ հողակտորում: Արթուր Գրիգորյանի մահից հետո ընտանիքը փոխանցել է կոմպոզիտորի ցանկությունը` հույս ունենալով, որ նրա վերջին ցանկությունը կհարգվի:

Սակայն պարզվել է, որ չնայած այդ հողակտորը պետական է և ոչ մեկն իրավական որևէ հիմք չունի, բայց ինչ-որ ազդեցիկ անձինք վաղուց են աչք դրել այդ հողակտորի վրա և նրանք արգելել են այդտեղ թաղել սիրված կոմպոզիտորին:

Ըստ «Հրապարակ»-ի, ինքնակոչ գերեզմանատերերն անգամ գիշերային պահակներ էին կարգել, որ Գրիգորյանի մերձավորները գիշերով հանկարծ այստեղ չփորեն:

Ըստ որոշ լուրերի, խոչընդոտողները պատգամավոր Հայկ Սարգսյանի աներն է և նրա շրջապատը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more