▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթնացեք հայեր, մի հանդուրժեք հերթական թալանը…

ԺՈՂՈՎՈՒՐԴ միանում ենք ու պայքարում հերթական պետա-սեփական ռեկետի դեմ: Փաստացի սնանկ ու թշվառ ժողովրդի դեմ հերթական ծուղակն են պատրաստել իրենց անօրինական «վճարովի կանգառների» անհեթեթ սակագներով ու տուգանքներով: Հերթական սեփականատեր կոչվածը մարդկանց ռեկետի շնորհիվ թալանի է ենթարկելու: Մի երկրում որտեղ դեռ չի լուծվել ժողովրդի 80% հանապազօրյա հացի խնդիրը ընդհամենը անհեթեթություն է նման համակարգերի կիրառումը: Մի հանդուրժեք հերթական ռեկետը: Տեսնելով որ ժողովուրդը այլևս ի վիճակի չէ ինքնակամ լցնելու հաստավիզ օլիգարխիկ ռեժիմի անտակ գրպանները հորինվում են տարբեր ծուղակային համակարգեր (ԱՊՊԱ, ԱՐԱԳԱՉԱՓ, ՎՃԱՐՈՎԻ ԿԱՆԳԱՌ, ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՐԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԲՐԻՔԵՐՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼ և այլն) մարդկանցից բռնի գումար կորզելու իրենց անկուշտ «ստամոքսները» բավարարելու համար... ԱՐԹՆԱՑԵ'Ք ՀԱՅԵՐ, մի հանդուրժեք հերթական ԹԱԼԱՆԸ...

Արշակ Զաքարյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more