▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք մարզերից մեկում. զինծառայողը հրացանով կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, մարզերից մեկում 26-ամյա Վարդան Շահնազարյանն ինքնասպանության փորձ է արել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը նշելով, որ նա ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ծառայող է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեղի բժշկական կենտրոնից զանգել են տարածքի ոստիկանություն և հայտնել, որ իրենց մոտ է հրազենային վիրավորում քաղաքացի է տեղափոխվել։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Վարդան Շահնազարյանը նույն օրը, ժամը 16։40-ի սահմանում իրենց տանը 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր վրա՝ փորձելով ինքնասպան լինել։

 

 

 

 

 

 

 

Նրա բնակության վայր մեկնելով՝ ոստիկանները տանը հայտնաբերել են հրացանը, իսկ կատարվածի մասին էլ ոստիկաններին և քննիչներին արդեն բացատրություն են տվել Վ. Շահնազարյանի հարազատները։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more