▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Դիլիջանի թունելում. բեռնատարում ուժեղ հրդեհ է բռնկվել

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

 

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը,Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելի մեջ դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել բեռնատար ավտոմեքենայում։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները, ովքեր, սակայն, չկարողացան մտնել թունել, քանի որ հսկայական ծուխը մեծ վտանգ է իրենից ներկայացնում։ Ծուխը տեսանելի է անգամ մի քանի հարյուր մետրից։

 

 

 

 

 

 

 

 

Հրդեհի հետևանքով արդյոք զոհեր կամ վիրավորներ կա՞ն. ոստիկանությունը պարզում է, պարզում է նաև վարորդի ինքնությոնը։ Դիլիջանից դեպի Սևան ճանապարհը նույնպես ժամանակավորապես փակվել է։  

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more