▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Թորոսյանն արձագանքել է Նաիրա Զոհրաբյանի ահազանգին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգին՝ կապված շտապօգնությանն առնչվող խնդրի հետ.

«Ի պատասխան ՀՀ ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Նաիրա Զոհրաբյանի ահազանգի՝ հայտնում եմ, որ խնդրին քաջատեղյակ եմ և անդրադարձել եմ դրան դեռ 5 օր առաջ՝ իմ կողմից հատուկ հրաման ստորագրելով, որը սահմանում է անհետաձգելի բուժօգնության պետական պատվեր ունեցող բուժհիմնարկներում վերակենդանացման բաժանմունքներում շտապօգնության կանչերի համար հատուկ ազատ տեղեր պահելու մեխանիզմը։

 

 

Հավելյալ տեղեկացնեմ նաև, որ վաղվանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում կգործակվի թոքերի արհեստական շնչառության ևս 6 սարք, որը թույլ կտա ավելի մեծ թվով պացիենտներ հոսպիտալացնել»,- գրել է Ա. Թորոսյանը։

Կարդացեք նաև՝ Շոկային տեղեկություն եմ ստացել. շտապօգնությունը հրաժարվում է ծանր հիվանդներին տեղափոխել հիվանդանոց. Զոհրաբյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more