▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ. Հայկ Ալումյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը։

 

 

 

 

 

 

 

 

«Կա նման բան, որ տվյալ անձը ցուցմունք է տվել պարոն Քոչարյանի դեմ։ Պարոն Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տրված, դրա համար եղել է փորձ առերեսել իրենց, որը ձախողվել է որոշ պատճառներով, որոնք չէի ուզի մանրամասնել:

Արշակ Կարապետյանը եղել է թիվ «0038» հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը։ Թե ինչու՞ է հիմա նշանակվել խորհրդական, դա ես չեմ կարող մեկնաբանել։ Կարող եմ միայն ենթադրել որոշ գործերից ունեցած իմ դառը փորձից, որ երբեմն այդպիսի նշանակումներով խրախուսվում է որոշակի վարքագիծ քրեական գործի շրջանակներում։ Ճիշտ է, չէի ուզի մտածել, որ սա այդ դեպքերից է, բայց հակառակում էլ ինձ դժվար կլինի համոզել», - ասել է փաստաբանը։

 

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հեռացվել էր զբաղեցրած՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից 2016 թվականի «ապրիլյան պատերազմից» անմիջապես հետո։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more