▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողների աշխատավարձը կբարձրանա ևս 15-20%-ով

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

 «Եվս 15-20% աշխատավարձի աճ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

 

 

Այսօր ստորագրեցի հրաման առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բուժաշխատողների աշխատավարձի նոր հաշվարկի վերաբերյալ։ Սա արդեն երկրորդ բարձրացումն է վերջին կես տարվա մեջ, որի արդյունքում ԱԱՊ մոտ 10.000 բուժաշխատողների աշխատավարձը գումարային բարձրանում է 30-40%-ի չափով»։

«Այս քայլը պետք է դիտարկել կանխարգելիչ բժշկության զարգացման մեր քաղաքականության շրջանակներում։

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ ԱԱՊ օղակից և բուժաշխատողներից ակնկալում ենք ավելի լավ արդյունքներ՝ հատկապես իրենց կողմից սպասարկվող ազգաբնակչության մոտ քրոնիկ հիվանդությունները կառավարելու տեսանկյունից, որպեսզի բեռնաթափենք հիվանդանոցները և շտապօգնության ծառայությունը։

Այս քայլը թույլ կտա նաև ԱԱՊ օղակ ներգրավել մեր լավագույն բուժաշխատողներին»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more