▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ և հակասում է Սահմանադրությանը». փաստաբան

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել.

«Հունվարի 22-ից գործում է հանրային սննդի, մշակույթի և նմանատիպ այլ օբյեկտներում սահմանափակումներն այն անձանց համար, ովքեր պատվաստված չեն կամ չունեն բացասական տեստի արդյունք։
Հիմնական օրենքի, սահմանադրության ուժով, անձանց տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես օրենքով։ Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ և հակասում է սահմանադրությանը, իսկ սահմանադրության ուժով, եթե իրավական ակտերը հակասում են սահմանադրությանը, գործում է սահմանադրական նորմը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքով օրենսդիրը հնարավորություն է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց ինքնապաշտպանվելու ինչպես անօրինական իրավական ակտերից, այնպես էլ անօրինական գործառույթներից։
ՀՀ կառավարությունը, եթե գտնում է, որ անձանց տեղաշարժը ենթակա է սահմանափակման, այն պետք է կարգավորի օրենքի ուժով, այլ ոչ թե նախարարի անհատական իրավական ակտով»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more