▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե

«Հրապարակ»-ը հայտնում է, որ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե: «Ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական ռեժիմը որոշել է լռեցնել ազատ մամուլին: Դեռ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ ընտրությունների նախաշեմին մի քանի ազատ լրատվամիջոցի խմբագիր հայտնվելու է իրավապահների թիրախում և նրանցից մեկը լինելու է Օհանյանը, ով մշտապես քննադատում է գործող իշխանություններին:

Արմինե Օհանյանին Քննչական հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրական է, որն, ըստ ՔԿ-ի պարունակում է բռնի իշխանափոխության հրապարակային կոչեր: Քրեական օրենսգրքի այս` 422 հոդված փրկօղակ է դարձել իշխանության համար և քաղաքական հետապնդումների գլխավոր գործիքն է այժմ: Այդ հոդվածով է մեղադրանք առաջադրվել Սամվել Կարապետյանին և Միքայել Աջապահյանին: Թե ինչպես կվարվի Քննչական կոմիտեն Արմինե Օհանյանի դեպքում, պարզ կդառնա առաջիկա օրերի ընթացքում: Մենք տեղեկացանք, որ առայժմ Ա.Օհանյանին հրավիրել են որպես վկա` հարցաքննության և նա նաև ստորագրել է նախաքննական գաղտնիք չբացահայտելու գրության տակ»:

***

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խստորեն դատապարտում եմ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը։
Այս իշխանության վախերն անդառնալի հետևանք են թողնում մեր հասարակության, իսկ այս դեպքում՝ ազատ խոսքի իրավունքի վրա։ Սա հետևողական փորձ է սահմանափակել խոսքի ազատությունը՝ դրա ցանկացած դրսևորում պիտակավորելով որպես «իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ»։
Տարիներ առաջ գրված նյութը հանկարծ վերածվում է քրեական հետապնդման առարկայի, ճիշտ այն նույն ձեռագրով, ինչպես տարիներ անց որոշվեց իրավապահ համակարգի միջոցով պատժել Միքայել Սրբազանին՝ ըստ ընդդիմախոս խոսքը լռեցնելու քաղաքական նպատակահարմարության։
Պետական պաշտոնները ծաղրուծանակի ենթարկած իշխանությունները շարունակում են խայտառակել իրավապահ համակարգը՝ այն վերածելով Փաշինյանի երկրպագուների ակումբի, առանց որի դուրս կթռչես համակարգից։
Բայց հիշեք. Փաշինյանը գնալու է, դուք՝ մնալու, մի՛ գործեք ձեր խղճի դեմ, դա չի ներվելու։
Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Արմինե Օհանյանին։ Կասկած չունեմ, որ ձեր բոլոր շինծու վարույթները փշրվելու են՝ խոսքի ազատությունը մասնագիտական հավատամքի վերածած խմբագիր Արմինե Օհանյանի անդրդվելի տեսակին բախվելով»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more