▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանն այցելել է Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարան

 

Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 8-ին այցելել է Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարան։

Նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանի ցուցասրահներով, որտեղ պահվում են Պորտուգալիայի ամենանշանակալի արվեստի գործերն ու հավաքածուները՝ նկարներ, քանդակներ, ոսկյա և արծաթյա զարդեր, կահույք, դեկորատիվ արվեստի գործեր։ Արմեն Սարգսյանը դիտել է ներկայացված մշակութային ժառանգությունը և արվեստի այն գործերը, որոնք Պորտուգալիայի կողմից հայտարարվել են որպես «ազգային գանձեր»։

 

 

 

 

 

 

 

 

 

Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարանը ստեղծվել է 1884 թվականին, այստեղ պահվում են շուրջ 40 հազար ցուցանմուշներ, որոնք թվագրվում են միջին դարերից մինչև 19-րդ դարասկիզբ, և կարևոր են ոչ միայն պորտուգալական, այլև համաշխարհային արվեստի ժառանգության պահպանման տեսանկյունից։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more