▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը Պերճ Սեդրակյանի հետ խոսել է ՀԲԸՄ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի մասին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին:

Նախագահ Արմեն Սարգսյանը, ով 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է, Պերճ Սեդրակյանի հետ խոսել է Միության աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համահայկական օրակարգին առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել առաջիկայում Դիլիջանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: 

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more