|
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր հրավիրած հրատապ ասուլիսում հրապարակեց ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես է մի կին ուսանողներին հրահանգում մասնակցել «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին։ Թաթոյանը օարզաբանեց, որ խոսքը Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի մասին է: Հրապարակված ձայնագրությունում ասվում է․ «Երեխեք ջան, վաղը ժամը հինգին մենք պետք է հրապարակում հավաքվենք, երկու կուրսին էլ վերաբերում է: Նրանք, ովքեր շատ հեռվից են գալու, խնդիր չկա մի քանի հոգու բացակայությունը ոչինչ: Բայց, նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը գալու, խնդրում եմ, ես էլ եմ գալու: Ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարում, երեխեք: Այնպես չլինի, որ ես գնամ կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ մեկ չկա: Նայեք, տեսեք, ես պետք է իմ տնօրինությանը երեսպարզ անեմ, դուք էլ՝ ինձ»: «Այս կինը, բացի դասախոս լինելուց նաև Արմավիրի ավագանու ՔՊ անդամ է»,-հայտնեց Թաթոյանը: *** |
|
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօրվա հրատապ ասուլիսում Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությունը մեծ կասկածի տակ է դնում առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը՝ իշխող ուժի հաղթանակ «նկարելու» դեպքում»։ |
«Արմավիրում ուսանողներին հորդորել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին»․ Թաթոյանը ձայնագրություններ հրապարակեց
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


