▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրում հայրը դաժան ծեծի է ենթարկել 30-ամյա կնոջն ու 1-ամյա տղային. երեխան մահացել է

 

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 01։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի հանդամասերից մեկում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ռուստամ Մանուկյանը ծեծի է ենթարկել իր կնոջը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Օվսաննա Գրիգորյանին և 1 տարեկան որդուն՝ Արման Գրիգորյանին։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երեխան մահացել է։   

Ռուստամ Մանուկյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։ Նա որպես կասկածյալ ձերբակալվել է։ 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more