▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Մկրտումյանի տան վրա հարձակվողներից մեկին գտել են Վրաստանում. կազմակերպվում է նրա արտահանձումը

 


Վրաստանում հայտնաբերվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակման գործով հետախուզվող 49-ամյա Գագիկ Դանոյան: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Դանոյանին մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 7-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

 

 

 

 

 

Հետախուզվողը հայտնաբերվել է Վրաստանում և ներկայումս իրավասու մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ քայլերը՝ նրա Հայաստան արտահանձնումը կազմակերպելու համար։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք հոգի ներխուժել են Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցում գտնվող առանձնատներից մեկը։ 30-ամյա տանտերը հոր հետ դիմադրություն է ցույց տվել․ գազային ատրճանակով կրակել է հարձակվողներից մեկի ուղղությամբ, որը զինված էր ինքնաձիգով։ Հայր և որդի նրան վնասազերծել են։ Ընթացքում հարձակվողներից երկուսը անկանոն կրակոցներ են արձակել ու փախել։

Կարդացեք նաև՝  Արման Մկրտումյանի ամառանոց ներխուժածներից մեկը ոստիկան է. նրան բերման են ենթարկել. նոր մանրամասներ

Ոստիկանության տեսանյութը` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան վրա զինված ավազակային հարձակման վերաբերյալ

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more