▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արկերն ընկնում են խրամատի այն հատվածում, որտեղ պատսպարված է լինում Անդրեասը. Արամ Գևորգյան

 

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

/filemanager/uploads/zinvor_11234455.jpg

«Անդրեաս Անդրեասյանը Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից էր։ 2020-ի հունվարին էր զորակոչվել բանակ։ Ասկերանում էր ծառայում։

Պատերազմի օրերին պաշտպանում էր Ակնայի (Աղդամի) դիրքերը։
31 օր թշնամուն դիմագրավելուց հետո Անդրեասը հոկտեմբերի 28-ին վիրավորում է ստանում. նրանց դիրքի ուղղությամբ արձակված 2 արկերն էլ ընկնում են խրամատի այն հատվածում, որտեղ պատսպարված է լինում Անդրեասը։ Տղային այրվածքներով տեղափոխում են երևանյան հիվանդանոց։

Շուրջ 10 օր նա պայքարում է կյանքի համար, բայց ավաղ, նոյեմբերի 6-ի լուսադեմին Անդրեասի սիրտը կանգ է առնում...
Ապագա տնտեսագետ էր Անդրեասը։ Ուսումը կիսատ թողնելով էր զորակոչվել բանակ։ Անկատար մնացին նրա բազում երազանքներն և իղձերը, կիսատ մնացին նրա ծնողների նպատակները՝ կապված իրենց որդու հետ, դատարկ մնաց Անդրեասի տեղն իր հայրենի Ուրցաձորում։
Անդրեասը 19 տարեկան էր»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more