▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Երևանում. Հյուրասենյակում հայտնաբերվել է գլխի հատվածում հրազենային վնասվածքով 24-ամյա երիտասարդի դին

Երեւանում, այսօր՝ փետրվարի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Սպորտի փողոցի տներից մեկում դի կա։

http://asekose.am/filemanager/uploads/147304_1.thumb.jpg

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ահազանգով ժամանած Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է մահը։

Ժամանած ոստիկաններն ու փրկարարները նշված տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել են 24-ամյա Վաղինակ Հ-ի դին՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։ Նրա կողքին հայտնաբերվել է որսորդական հրացան։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more