|
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կարճ՝ Հայաստանի համար առկա գլոբալ հակամարտության քաղաքական հետևանքների մասին: Ակնհայտ է, որ Արևմուտք-Ռուսաստան լարվածությունից մենք չենք շահելու. 1. Կտրուկ փոքրանալու է Հայաստանի արտաքին քաղաքական մանյովրի դաշտը: 2. Արցախի հողի վրա ռուսական զորքն է տալիս Արցախին անվտանգային երաշխիքներ: Պետք է նաև ընդունենք, որ այսօր հայոց բանակը ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի անվտանգության երաշխիքը չի: Ուստի ռուսաստանյան անվտանգային երաշխիքները տարածվում են նաև Հայաստանի վրա: 3. Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանի դիրքերը թուլացան, ապա Հարավային Կովկասում ոմանք կարող են մտածել, որ առաջացել է ճիշտ ժամանակ՝ Ռուսաստանի դեմ երկրորդ՝ Կովկասյան ճակատ բացելու: Դա անելու է կա՛մ Էրդողանը, կա՛մ Ալիևը: 4. Աշխարհաքաղաքական այս բախման մեջ Մինսկի խմբի համանախագահները, որոնցից երկուսն Արևմուտք են, իսկ մյուսը՝ Ռուսաստանն է, նախկինում Արցախյան խնդրի շուրջ ունեին տեսանելի կոնսենսուս: Արդյո՞ք դա պահպանվելու է Ուկրաինայի հետևանքով առաջացած լարվածության ֆոնին»: Դիտեք նաև՝ |
«Արևմուտք-Ռուսաստան լարվածությունից մենք չենք շահելու». Արմեն Աշոտյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more



