▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում լարվածություն չկա, բանակն էլ ամուր կանգնած է դիրքերում. Դավիթ Բաբայան

«Մենք երբեք մեր հասարակությունից ոչինչ չենք թաքցրել: Մենք միշտ էլ կիսում ենք մեր դիրքորոշումը հասարակության հետ:

 

 

Արցախում  լարվածություն չկա, մարդիկ ապրում են իրենց ամենօրյա կյանքով, բանակը ամուր կանգնած է դիրքերում:

Կան մարդիկ, ովքեր փորձում են շահարկել սա: Ղարաբաղում  մի քանի մարդ  կեղտոտ լուրեր է տարածել… հակահեղափոխական Արցախ եւ այլն: Բավական է ժողովուրդ, հերիք է. Ոչինչ չի կարող կոտրել Հայաստանի եւ Արցախի միասնությունը:

 

 

Հերիք է մի բաժակ  ջուրը պղտորեք ու փորձեք այնտեղ ձուկ բռնել, նման բան չկա, բաժակի մեջ էլ  ձուկ չկա»,- իր ֆբ-յան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

Հիշեցնենք, որ երեկ սոցիալական ցանցերում և մամուլում տարածվել են տեղեկություններ այն մասին, որ Արցախում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։  Նշվում էր, թե աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն, ում փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more