▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախ մտնող մայր գազատարը պատերազմից հետո Ադրբեջանին հանձնել է Նիկոլ Փաշինյանը»․ Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․

«Արցախում այլևս գազ չի լինի նախկինի նման։ Սա մենք պետք է գիտակցենք, հաշվի առնենք ու անենք մեր հաշվարկները։
Ադրբեջանը արդեն առաջ է քաշում իր պնդումը, թե Արցախ բնական գազ կարող է մտնել միայն իր կողմից։ Սա մի պլանավորում էր, որով թշնամին ձգտում է իր կամայականությանը ենթարկել ամբողջ Արցախը։ Տեղի հայկական իշխանությունն, իհարկե, դիմադրում է թշնամուն, բայց պետք է իմանանք, որ այս սցենարը Ադրբեջանը հաշվարկել էր դեռևս 2021-ի սկզբին, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ, առանց մեկ կրակոցի, պատերազմից 4-5 ամիս անց տիրացավ Իսայի աղբյուրի հարակից տարածքին։
Հենց այնտեղով է անցնում Արցախ մտնող մայր գազատարը, և այդ տարածքը պատերազմից հետո Ադրբեջանին հենց այնպես հանձնել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Անուն տվեք այս արարքին։
Էլի փաստեր կներկայացնեմ, որ համոզվեք, թե հայ ազգին ու հայկական պետությանը ինչ թշնամի ունենք»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more