▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արարատցեմենտ»-ի աշխատողները փակել են գործարան տանող ճանապարհը. ցանկանում են հանդիպել Ծառուկյանին

«Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ են անում: Օրեր առաջ նրանք ծանուցագրեր են ստացել, որ երկու ամսից գործարանը փակվում է ու մի քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ են դառնալու: Աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը:

 

 

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ տնօրինությունը պարզբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքարժեքը բարձր է, իրենք չեն կարող իրանական ցեմենտի հետ մրցակցել։

Ի նշան բողոքի՝ աշխատակիցները փակել են գործարան տանող ճանապարհը, ցանկանում են հանդիպել Գագիկ Ծառուկյանին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more