Արարատ Միրզոյանը զրպարտիչ է. Բագրատ սրբազանն այսօրվա նիստի ժամանակ անդրադարձավ Արարատ Միրզոյանի` ԵԽԽՎ–ում հնչեցրած հայտարարությանը, թե Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։
«Էս գործն ամբողջության մեջ բանաձևած է այս անպատասխանտու մարդու խոսքում։ Եվս մեկ զրպարտիչ, ևս մեկ ստախոս։ Եթե հիմա դատարան գնանք այս խոսքի համար, կասի` ես քաղաքական գնահատական եմ տվել, վերացական բաներ եմ ասել։ Հիմա եթե ես այստեղ ինչ ուզեմ ասեմ, հետո էլ ասեմ` քաղաքական գնահատական եմ տվել, կընդունվի՞ ձեր կողմից»,– ասաց հոգևորականը` դիմելով դատարանին։
Դիտեք նաև՝
Մաղթում եմ ձեզ նույն ժողովրդավարությունը, որը Հայաստանում է. Բագրատ սրբազանը նիստերի դահլիճից դիմեց ԵԽ պատգամավորներին
«Սրբազան պայքարի» գործով դատական նիստի ընթացքում սրբազանը հիշեցրեց, որ երեկ Եվրախորհրդարանում ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել էր, թե Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։
«ԵԽԽՎ-ում հայտարարել են, որ հոգևորականները ցանկացել են ահաբեկչություն անել։ Հիմա հայտարարություն եմ ուզում անել, ու այն անգլերենով է։ I wish you the same democracy, that we have in Armenia (Ես ցանկանում եմ ձեզ նույն ժողովրդավարությունը, որը մեզ մոտ Հայաստանում է-խմբ․)»,- նշեց սրբազանը։
Նա նաև ընդգծեց՝ եվրոպական կեղտոտ աշխարհաքաղաքական քայլերի արդյունք է Հայաստանում այսօր կատարվողը։


