▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանը` փողոցային երաժիշտներին նվագել արգելելու մասին

 

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝  փողոցային երաժիշտներին նվագել արգելելու վերաբերյալ.

«Փողոցային երաժիշտները քաղաքային մշակույթի կարևոր մաս են, և նրանց կարող է ներկայացվել միայն մեկ պահանջ՝ համերգն ավարտել մինչև ժամը 23։00-ն»,- գրել է Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանները Հյուսիսային պողոտայում օգոստոսի 29-ին արգելել էին փողոցային երաժիշտներին նվագել և այդպիսով գումար հավաքել: Նրանց պնդմամբ՝ երաժշտությունը խանգարում էր բնակիչների անդորրը:

Հավելենք, որ օտարերկրյա երաժիշտներից մեկին էլ  հաջորդ օրը ոստիկանությունը բերման էր ենթարկել՝ հարբած վիճակում հասարակական կարգը խախտելու համար:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more