▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Ա-ն իր ամբողջական զորակցությունն է հայտնել

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հեռախոսազրույցում իր ամբողջական զորակցությունն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի կողմից հրապարակված հայտարարությանը։ 

«Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց ժամեր առաջ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին կողմէ հրապարակուած յայտարարութեան գծով՝ Հայաստանէն ներս ստեղծուած կացութեան առնչուած։

Վեհափառ Հայրապետները տեսակէտներու փոխանակում ունեցան Հայաստանը դիմագրաւող ներկայ տագնապներուն շուրջ, մասնաւորաբար Տաւուշի մարզէն ներս ստեղծուած կացութեան լոյսին տակ։ Անոնք որոշեցին շարունակել իրենց խորհրդակցութիւնները՝ շեշտելով հայ եկեղեցւոյ առանցքային դերակատարութիւնը հայ ժողովուրդը ու Հայաստանը յուզող տագնապներու յաղթահարման գծով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more