▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկայում կհրապարակվեն «Արտաշատի ՋՕԸ» մյուս բոլոր խախտումներն ու ջրագողությունները. Դավիթ Սանասարյան

Հովիկ և Հենրիկ Աբրահամյաններին հետ կապված ապօրինի ջրoգտագործումը Պետական վերահսկողական ծառայության միակ բացահայտումը չէ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

 

 

«Առաջիկայում կհրապարակվեն «Արտաշատի ՋՕԸ» մյուս բոլոր խախտումները, գողություններն ու ջրագողությունները»,– գրառման մեջ հայտնում է Սանասարյանը։

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի ՋՕԸ» սպասարկման տարածքում:

 

 

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հ. Աբրահամյանի ընտանիքին պատկանող ջերմոցները, ըստ նախնական տվյալների, շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more