▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագածոտնի մարզպետը վարակվել է կորոնավիրուսով. ախտորոշվել է երկկողմանի զարգացող թոքաբորբ

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով.

/filemanager/uploads/2020/09/week-4/Davit_Gevorgyan.jpg

«Սեպտեմբերի 17-ին, որոշակի ախտանշաններ ի հայտ գալուց հետո, հանձնել եմ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեսթ, որի պատասխանը եղել է դրական: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, կրկնակի թեսթ եմ հանձնել, որի պատասխանը ևս դրական էր:

Հետազոտություններ անցնելուց հետո ինձ մոտ ախտորոշվեց երկկողմանի զարգացող թոքաբորբ՝ առողջական վիճակի որոշակի բարդացումով, և բժիշկների ցուցմանը համաձայն՝ բուժումն անհրաժեշտ է շարունակել բժշկական հսկողության պայմաններում: Սեպտեմբերի 18-ից ստանում եմ հիվանդանոցային բուժում:

Շնորհակալություն եմ հայտնում մերօրյա հերոսներին՝ բժիշկներին, բոլոր բուժաշխատողներին, հիվանդանոցի սպասարկող անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի և մարդկային ջերմ վերաբերմունքի շնորհիվ անում են առավելագույնը, որպեսզի բոլոր հիվանդներն օր առաջ առողջանան:

Տեղեկացնում եմ, որ իմ բացակայության ընթացքում ինձ կփոխարինի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը:
Խնդրում եմ բոլորին առավել լրջորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության սահմանված կանոնները, լինել ավելի զգոն և զգույշ:

Բոլորիդ առողջություն եմ մաղթում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more