▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արագած համայնքի բնակիչները բացել են ճանապարհը. ՀԷԿ-երի աշխատանքը դադարեցվել է

Արագածոտնի մարզ Արագած համայնքի բնակիչները բացել են Երևան–Վանաձոր մայրուղին, որը փակել էին այսօր առավոտից՝ պահանջելով դադարեցնել Գեղարոտ գետի վրա գործող 2 ՀԷԿ-երի աշխատանքը։

Արագած վարչական համայնքի ղեկավար Հենրիկ Հովհաննիսյանն ասել է, որ ՀԷԿ-երի աշխատանքը կրկին դադարեցվել է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ համայնքի բնակիչները դժգոհ են ոռոգմնան ջրի որակից. Նախկինում այն ստանում էին գետից, և այն մաքուր էր, ՀԷԿ-երի կառուցումից հետո ջուրը ստանում են խողովակներով, ինչը վատացրել է ջրի որակը. ջուրը չի ֆիլտրացվում։

Տեսանյութը՝ Մհեր Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more