▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլին հստակ ամեն ինչ կասենք․․․Րաֆֆի Հովհաննիսյան

Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա ասուլիսը «Հայելի» ակումբում սկսվեց հիշողությամբ, երբ տարիներ առաջ «Ժառանգության» առաջնորդի ելույթը Բաքվում մեր թշնամին փորձում էր խլացնել՝ ձեռքերով հարվածելով սեղաններին: Բայց, թեև աղմուկի տակ, բանախոսը հնչեցրեց իր ասելիքը մինչև վերջին բառ:

Շոշափվեցին բազմաթիվ հարցեր: Քննադատելով իշխանությանը՝ Հովհաննիսյանը նշեց. «...Եթե այսպես շարունակվի, թե՛ թանգարան կփակվի, թե՛ Մատենադարան, Փառքի անկյունները դպրոցներում՝ իրենց հերթին, դասագրքեր.... Ինչ որ գտնվում է իրենց քարոզչական, հատվածական փոքրիկ կրծքանշանից դուրս՝ գաղափար, միտք, քաղաքակրթություն, իրավունք, ժառանգություն, պիտի իսպառ բացակայի: Եվ այս շրջանը, որ մենք ապրում ենք՝ լինի ընտրական, թե ոչ ընտրական, իսկապես ընտրություն է Հայաստանի, հայ մարդու ինքնության, ինքնիշխանության, պետականության ապագայի, մյուս կողմից՝ այդ ամեն ինչի մոռացության, զիջման, ստորացման միջև»:

Խոսելով սպասվելիք ընտրությունների մասին՝ կուսակցության հիմնադիրը տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում որոշ հարցեր կհստակեցվեն: Բայց այն, որ կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, աներկբա է: Ըստ նրա՝ չարժե ծանրաբեռնել դաշտը առանձին մասնակցություններով, առավել ևս, որ ինքը չի տառապում վարչապետի թեկնածու լինելու մարմաջով:

Այս հարցերի շուրջ, տարածաշրջանում ընթացող վտանգավոր պատերազմի և այլնի վերաբերյալ ավելի մանրամասն ծանոթացեք տեսանյութում:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more