▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է․ Նորայր Սանթրոսյան

Այսօր ապրիլի 24 է` մեր համազգային մեծ վշտի ու հիշատակի օրը:

Թերեւս սա այն միակ օրն է, երբ յուրաքանչյուր հայ` անկախ տարիքից, սեռից, քաղաքական հայացքներից կամ դասակարգային պատկանելությունից,  մտածում  եւ ցանկանում է մեկ բան` Ցեղասպանության ճանաչում եւ հատուցում:

Տասնամյակներ շարունակ հենց Ցեղասպանության ճանաչման հարցն է եղել  մեր աշխարհասփյուռ հայությանը միավորող  ամենամեծ գործոններից մեկը: 

Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է:

Կանցնեն տարիներ, դարեր շարունակ,
Բայց չի մոռացվի անցյալը դաժան,
Որ մենք կրեցինք ուսներիս վրա
Եվ մեր սրտի մեջ՝ ցավով, բայց հպարտ:
Միշտ կհուրհրա հատուցման միտքը
Ուղեղների մեջ ցեղաշունչ Հայկյան,
Որքան էլ փորձեն խեղել ու խեղդել,
Չի մոռացվելու վրեժը արյան:

Նորայր Սանթրոսյան

Ջրվեժի համայնքապետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more