▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտրամաբանական է, որ մենք բոլորս նետվենք ինչ-որ հարցի լուծման համար. Քերոբյանը՝ Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին

Էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանն այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշել է, որ պրոֆեսիոնալ պաշտոնյաներն ամբողջությամբ ընդգրկված են Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ստեղված իրավիճակին լուծում տալու համար:

«Անտրամաբանական է, որ մենք բոլորս նետվենք ինչ-որ հարցի լուծման համար, որով զբաղվում են պրոֆեսիոնալ պատասխանատուները: Կարծում եմ, որ հարցը շուտով լուծում կստանա»,- ասել է Քերոբյանը:

http://asekose.am/filemanager/uploads/2020/11/week-4/vahan_qerobyan.jpg

Քերոբյանի խոսքով` իրանական մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված խնդիր չունեն, ունեն խնդիր Երևան հասնելու հետ կապված:

«Խնդիրը լուծվում է շրջանցող ճանապարհով, որն, իհարկե, հարմարեցված չէ բեռնատար մեքենաների համար, բայց այդ ճանապարհը գործում է, և բեռնատար մեքենաները անցնում են: Կրկնում եմ, շատ մտահոգված ենք և շատ անհանգստացած ենք այդ ճանապարհի փակմամբ և ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ ճանապարհը բացվի»,- եզրափակել է Քերոբյանը:

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more