▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անթալիայում բողոքող տղա ուսանողները կիսաշրջազգեստ են կրել

Անթալիայի վարժարաններից մեկում արգելել են աղջիկներին կիսաշրջազգեստ կրել, ինչն էլ բողոքի պատճառ է դարձել։

Նոր արգելքի դեմ բողոքող աղջիկների միացել են նաև նույն կրթական կառույցում սովորող մի խումբ տղաներ. գրում է allturkey-ը։

Վերջիններս էլ որոշել են յուրահատուկ բողոքի ակցիա անցկացնել։ Նրանք հագել են կիսաշրջազգեստներ ու սկսել շրջել Անթալիայի փողոցներով՝ իրենց բողոքն արտահայտելով դպրոցի տնօրինությանը։

Տղաները պահել են իրենց բողոքն արտահայտող պաստառներ, ինչպես նաև կոչեր հնչեցրել։ Բողոքի ակցիան անցել է առանց միջադեպերի, սակայն դեռ հայտնի չէ, թե վարժարանում փոխել են իրենց մտադրությունը, թե ոչ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more