▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյա՞նն է գործի տեղավորել Արծրուն Հովհաննիսյանին․ պատրաստվեք ստի նոր դոզայի

Առավոտյան մամուլում լուրեր հայտնվեցին, որ ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը առաջիկայում նոր աշխատանքի կանցնի ՀՀ Ազգային ժողովում: Լրատվամիջոցի աղբյուրները փոխանցում են, որ նա ԱԺ-ում նշանակվելու է ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում՝ որպես փորձագետ:

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-5/Anna-hakobyan.png

Այս մասին գրում է Politik.am-ը:

ՔՊ-ական պատգամավոր Քոչարյան Անդրանիկը օրվա ընթացքում լրագրողների հետ զրույցում հաստատեց լուրը «Առաջարկ է արվել, և Արծրուն Հովհաննիսյանը համապատասխան փաստաթղթերն է պատրաստում»,- նշեց Քոչարյան Անդրանիկը՝ հավելելով՝ եթե ամեն ինչ նորմալ ընթանա, իրենք կունենան փորձագետ, որը տիրապետում է շատ-շատ ռազմական գիտելիքների:

Ըստ էության ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովում Արծրուն Հովհաննիսյանին աշխատանքի ընդունելը մեսիջ է հասարակությանը, որ հույս չունենան, թե 44-օրյա պատերազմի մասին ճշմարտությունը կբացահայտվի։ Հակառակ պարագայում անհասկանալի է, թե ինչու՞ են հանրության համար ստի սիմվոլ դարձած մարդուն աշխատանքի ընդունում մի հանձնաժողովում, որը պետք է պատերազմի հանգամանքները ուսումնասիրի։

Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ Արծրուն Հովհաննիսյանին այս հանձնաժողովում աշխատանքի տեղավորվելու հարցում օգնել է  Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Փորձեցինք Աննա Հակոբյանի օգնականից ճշտել շրջանառվող լուրերը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more